Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սաուդյան Արաբիան կրճատել է նավթի արդյունահանման ծավալները

Սաուդյան Արաբիան կրճատել է նավթի արդյունահանման ծավալները
06.01.2017 | 16:41

Սաուդյան Արաբիան 2016-ի հոկտեմբերից կրճատել է նավթի արդյունահանումը օրական մինչև 486 հազար բարելով՝ հաղորդում է The Wall Street Journal-ը: Սաուդյան Արաբիան ամբողջությամբ կատարել է արդյունահանման նվազեցման ծրագիրը, եթե ոչ ավելին:

Նավթի արտադրությունը օրական կրճատվել է մինչև 10,058 միլիոն բարելի, որ համապատասխանում է ՕՊԵԿ-ի հետ համաձայնեցված մակարդակին: Աշխարհում նավթի խոշորագույն արտահանողը կատարել է արդյունահանման նվազեցման պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել ՕՊԵԿ-ի շրջանակներում:

Դիտվել է՝ 1345

Մեկնաբանություններ